գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյանը բացում է փակագծերը

Այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ինչ են խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ասաց՝ լավ է, որ նրանք հանդիպել են. «Այդպիսի հանդիպումներ նախկինում էլ է եղել, այդ թվում այլ գործարարներ հետ, այդ թվում նաև Ռուսաստանի գործարարների հետ: Խոսակցության մանրամասներին տեղյակ չեմ, սակայն որքան գիտեմ, խոսել են եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, նոր ներդրումների հնարավորության մասին: Խոսել են տնտեսական վիճակի, զանազան ցուցանիշների մասին»:

Հարցին, թե վստահում է արդյո՞ք Սամվել Կարապետյանը Հայաստանի այսօրվա իշխանություններին, Միրզոյանը նշեց, որ պետք է նրանից հարցնել. «Սամվել Կարապետյանի բիզնեսները Հայաստանում կան, չէ՞: Նրանց հետ որևէ բան չի պատահել: Քննարկվել են նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները: Ես մանրամասների մասին տեղեկություններ չունեմ: Ինչ-որ նոր լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»:

Կոնկրետ ինչ ներդումների և ինչ գումարի մասին է խոսքը, Միրզոյանը չգիտի:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից