Վրաստանի զինված ուժերի վաշտը կմասնակցի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ԵՄ-ի ռազմական առաքելությանը, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերին Վրաստանն եւ ԵՄ-ն համաձայնագիր էին ստորագրել ԵՄ-ի ճգնաժամերի կառավարմանն ուղղված գործողություններում Վրաստանի մասնակցության մասին:
«Սա մարդասիրական եւ բարոյապես արդարացված առաքելություն է», - հայտարարել է պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Առաքելությունը կտեւի 6 ամիս, այն կսկսվի մայիսին, եւ դրան կմիանա Վրաստանի զինված ուժերի վաշտը», հայտնում է «Գռուզիա-օնլայնը»:
Ներկայումս Աֆղանստանում Վրաստանից 1560 զինծառայող կա: