Քաղաքական 

Աֆղանստանում թալիբները հարձակվել են նախագահի հիմնական թեկնածուի վրա

Աֆղանստանում մահափորձ է կատարվել Աբդուլա Աբդուլայի դեմ, որը գալիք նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն է:

 

Քաղաքական գործիչը ողջ է մնացել: Մահափորձի պատասխանատվությունը փետրվարի 19-ին ստանձնել են թալիբները:

 

54-ամյա քաղաքական գործչի ավտոշարասյունը գնդակոծվել է անհանգիստ Նանգարհար նահանգում: Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ ոչ ոք չի տուժել, թեեւ իսլամիստները հաղորդել էին զոհերի եւ վիրավորների մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:

 

Աբդուլա Աբդուլան նախկինում զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը եւ այժմ նախագահի հիմնական թեկնածուն է:

Նույն շարքից