Քաղաքականություն 

4-րդ ամիսն է լրանում, բայց Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել․ Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա․ Շարմազանով

«Нет ребята, все не так, все не так, как надо

Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են:

Այսօր, Փաշինյանի իշխանության օրենսդիրի ղեկավար Արարատ Միրզոյանը բառացիորեն ասել է՝ դեսպանը հանդիպում է մի մարդու, ում շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, խոսքը շատ լուրջ մեղադրանքի մասին է (խոսքը ՀՀ 2-րդ նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին է):

Իսկ հիմա հարց և՛ Փաշինյանին, և՛ Միրզոյանին:

Իսկ երբ այդ լուրջ մեղադրանք առաջադրված մարդուն ոչ թե ՌԴ դեսպանը, այլ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորանք էր ուղարկում, այն ժամանակ էլ ե՞ք ասել, որ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին:

Թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից «սպասիբոներից» բացի այլ բան չլսեցինք:

Չնայած՝ նույն Փաշինյանն էր ժամանակին մեղադրում Ռուսաստանի իշխանությանը ապրիլյան պատերազմում բացասական դերակատարում ունենալու մեջ:

Խոսել ասացի՝ հիշեցի...

Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: 4-րդ ամիսն է լրանում, բայց Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել:

Հ.Գ Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо.»։

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    48
    Shares

Նույն շարքից