Սլովակիայում մարտի 29-ին սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մասնակցում են երկու թեկնածուներ՝ գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոն եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ անկուսակցական գործարար Անդրեյ Կիսկան։ Նրանք երկուսն էլ հաղթել են մարտի 15-ին անցկացված առաջին փուլում՝ 28 եւ 24% հավաքելով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ընտրատեղամասերը բացվել են 07:00-ին եւ կգործեն մինչեւ 22:00։ Ընտրության իրավունք ունի մոտ 4,3 մլն քաղաքացի։
Նախնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա գիշերը։
Առաջին փուլում մասնակցել էր 14 թեկնածու։ Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Նախագահը կարող է պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետ անընդմեջ։