Քաղաքական 

Ռուսաստանը երկու-երեք տարվա պատժամիջոցներին չի դիմանա

Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները լուրջ կանդրադառնան Ռուսաստանի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

 

 

«Ռուսաստանը հարուստ երկիր չէ: Հաշվի առնելով դրա տարածքը` «համեմատած այլ պետությունների հետ, որոնց հետ ինքն իրեն սիրում է համեմատել, Ռուսաստանը ավելի շուտ թույլ երկիր է»,- հայտարարել է  Գերմանիայի պաշտպանության նախարարը` ելույթ ունենալով Բադեն Վյուրտեմբերգի Կենիգսբրոննում:

 

 

«Մենք չէինք ցանկանա պատժամիջոցներ կիրառել, քանի որ դրանք կազդեին երկու կողմերի վրա: Սակայն եթե իրավիճակը բարդանա, Ռուսաստանը երկու-երեք տարուց ավելի չի դիմանա պատժամիջոցներին», - նախարարի խոսքերն է մեջբերում DW-ն:

Նույն շարքից