Հայաստան Քաղաքականություն 

Սամվել Կարապետյանը կհանդիպի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է և հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստան է եկել նեղ անձնական առաքելությամբ. օրերս տեղի կունենա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռնիկի` կրտսեր Կարեն Կարապետյանի մկրտությունը։

Սամվել Կարապետյանը Կարապետյանի որդու` Տիգրանի քավորն է: Միջոցառումը լինելու է ընտանեկան, չնայած խնդիրը մեծ նրբություն ունի, որովհետև Սամվել Կարապետյանը նաև Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի քավորն է, այնուհանդերձ, մեր աղբյուրն ասաց` փորձել են նեղ «կռուգով» կատարել մեկամյա Կարենչիկի մկրտությունը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Կարապետյանը կհանդիպի նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից