Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացուցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի:

Կադաստրի պետական կոմիտեում խոսում են, որ այս ազատումն էլ տեղավորվում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունների «տրամաբանության մեջ», ըստ որի, իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով» ու աստիճանաբար ազատվում են «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներից, անկախ նրանից, թե որքան փորձառու կամ պրոֆեսիոնալ են այդ անձինք:

Կարևորը նրանց փոխարեն հնարավոր լինի տեղավորել բացարձակ յուրայինների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից