Հայաստան Քաղաքականություն 

«Ասեք դրան` աչքիս չերևա». Փաշինյանը բարկացել է Իմ քայլի «նյու-Սաշիկի» վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:

Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերևա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։

Նաև հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ ևս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է և իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից