Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է ապրիլի 4-ին Մոսկվայում։ Հանդիպումը կկայանա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդում։
ԱՊՀ մամուլի ծառայության տվյալով՝ ապրիլի 4-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը։ Նախատեսվում է մոտ 20 փաստաթղթերի նախագծերի քննարկում։
Առաջինը կքննարկվի 2013թ. ԱՊՀ միջարտգործնախագահական խորհրդակցությունների ընթացքը եւ 2014-ի ծրագիրը։
Կդիտարկվեն նաեւ Կազմակերպության գործունեության իրավական ապահովման մի շարք հարցեր։ Կորոշվի հերթական նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը։
Հաագայի միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում, ըստ ԵԱՀԿ-ի կայքի, որոշվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպել ապրիլի սկզբին Մոսկվայում։ Արտգործնախարարների հանդիպումը կոչված է բարձրագույն մակարդակի հանդիպման կազմակերպմանը։