Հասարակություն 

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Ավելի քան մեկ օր գազ չի լինելու

analitik.am

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 20-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ, Իսահակյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Վարուժան, Հովհաննիսյան, Բրյուսով, Չարենց, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Դուրյան, Թամրուչ փողոցների առանձնատենրի, հարակից հանրային հիմնարկների, ՀՀ  պաշտպանության նախարարության գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նույն շարքից