Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի նկատմամբ իր «դաժան» քաղաքականության մասին

analitik.am

Օռլանդոյում իր աջակիցների հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ իր «դաժան» քաղաքականության մասին,  փոխանցում է Fox News-ը:

«Ես մեծացրել եմ ռազմական ուժը, ես պատժամիջոցներ եմ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և ամբողջ Եվրոպայում ներկայացրել եմ էներգիայի այլընտրանքային աղբյուր, որը ուժեղ մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը:

Նա չի մոռացել և հիշել է նաև դեմոկրատների մասին՝ վերջիններիս մեղադրելով կեղծավորության մեջ՝ նշելով, որ նրանց անհանգստացնում է ոչ թե Ռուսաստանը, այլ իրենց քաղաքական հզորությունը:

Նույն շարքից