Հասարակություն 

Պլատինիին գիշերն ազատ են արձակել

analitik.am

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Le Monde-ը:

Ֆրանսիացին ձերբակալվել էր հունիսի 18-ին, Փարիզի արվարձաններից մեկում: Ձերբակալությունը տեղի էր ունեցել 2022 թվականի աշխարահի առաջնությունն ընդունող երկրի ընտրության հարցի քննության շրջանակներում: Քննիչները կասկածում են, որ ընտրություններում կոռուպցիոն դրսևորումներ են եղել:

Հայտնվում է, որ ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին մի քանի ժամ հարցաքննել են: Հարցաքննությունն ավարտվել է տեղի ժամանակով ժամը 01:00-ին:

Հավելենք, որ 2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու է Քաթարը:

Նույն շարքից