Միջազգային Քաղաքականություն 

Գեթ մեկ ամերիկացի զոհը հանգեցնելու է ռազմական բախման. ԱՄՆ-ը զգուշացրել է Իրանին

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել են Իրանի առաջնորդներին, որ Իրանի կամ նրա վստահելի անձանց կողմից ցանկացած հարձակում, որը կհանգեցնի գեթ մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելու, բերելու է ԱՄՆ-ի հետ ռազմական շփման: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Աղբյուրը հայտնում է, որ նման հաղորդագրություններից մեկն ամերիկյան կողմը փոխանցել է մայիսին, երբ Պոմպեոն այցելեց Բաղդադ: Համապատասխան զրույցը ԱՄՆ պետքարտուղարն ունցել է Իրաքի առաջնորդի հետ, ով այդ մասին պետք է փոխանցեր Իրանին:

Նշենք, որ վերջին շրջանում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի ու ավելի են լարվում:

Նույն շարքից