Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

«Զելենսկին իրեն տղամարդու նման չի պահել, երբ Մերկելի կողքը կանգնած է եղել վերջինիս ինքնազգացողության վատանալու պահին»

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն տղամարդու նման չի պահել, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողքը կանգնած է եղել վերջինիս ինքնազգացողության վատանալու պահին: Այս մասին հայտարարել է ուկրաինացի ընդդիմադիր Օլեգ Լյաշկոն:

Նրա խոսքերով, երբ քո կողքի կինը վատ է զգում, պետք է օգնել նրան. «Երբ ես կանգնած լինեմ Մերկելի կողքը կամ՝ ուրիշի, նա միշտ կարող է հույսը դնել ինձ վրա: Կանգնել ու ձևացնել, թե չես տեսնում, որ քո կողքի կնոջ ինքնազգացողությունը վատացել է, տղամարդուն վայել չէ»:

Հարկ է նշել, որ Զելենսկիի նման պահվածքը ոչ միայն Լյաշկոյին է բարկացրել:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի բացատրությանը, ապա նա նշել է, որ կանգնած է եղել Մերկելի կողքը՝ վստահեցնելով, որ վերջինիս անվտանգությունն ապահովված է եղել:

Նույն շարքից