Հասարակություն 

Հիմա էլ Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը կոչ էր արել բոյկոտել քաղաքապետարանի մոտ գտնվող և փաստացի Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը, որի արդյունքում այն կսնանկանա, և դրա շահագործումը կդառնա տնտեսապես ոչ շահավետ:

Գրիգորյանին պատկանող օբյեկտների բոյկոտը սրճարանով չի սահմանափակվում: Հիմա էլ Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները:

Տնտեսական բոյկոտը լավագույն միջոցն է Գրիգորյաններին Էջմիածնից դուրս մղելու համար, որովհետև չնայած Գրիգորյանը կալանավորված է, սակայն Նազիկ Ամիրյանը շարունակում է միլիոններ աշխատել էջմիածինցիների հաշվին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից