Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպմանը քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:

Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաև իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Նկատենք նաև, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը և Գագիկ Բեգլարյանը «Երևան Ռիո»-ի համասեփականատերերն են, այլ նաև խնամիական կապեր ունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից