Հայաստան Քաղաքականություն 

Ներքին կարգով քննարկվում է ՍԴ ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը:

Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռևս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը:

Թերթին բավականին ուշագրավ մի թեմա է հայտնի դարձել, որի համաձայն, ներկայումս ներքին կարգով ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Այն առանձնապես շատ կողմնակիցներ չունի, բայց գաղափարը որոշ շրջանակների կողմից առաջարկվում է: Ավելին, իշխանական պատգամավորներից ոմանք արդեն իսկ շատ քողարկված ու նուրբ ձևով «նետում» են այդ թեզը՝ օրինակ բերելով ԱՄՆին, որը չունի բարձրագույն դատարան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից