գլխավոր Իրավական 

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Այսօր՝ հունիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ որպես հիմք ներկայացնելով դատավորի՝ հունիսի 18-ին դրսևորած վարքը:

Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Ռուբեն Սահակյանը միացան ինքնաբացարկի միջնորդությանը:

Ինչ վերաբերում է դատախազության դիրքորոշմանը, ապա նիստին մասնակցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ չի միանում միջնորդությանը՝ կարծիք հայտնելով, որ այս կերպ պաշտպանական կողմը ցանկանում է արհեստական կերպով ձգձգել դատական գործընթացը: Գլխավոր դատախազի տեսակետը պաշտպանեցին Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները:

Ինքնաբացարկի միջնորդությանը չմիացավ նաև Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նշենք, որ այսօրվա նիստին ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցում:

Դատական նիստն ընդմիջվեց, որոշումը հրապարակվելու է այսօր, ժամը 12:30-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից