Քաղաքական 

Ամեն օր խոսում եմ Քեսաբի քաղաքապետի հետ. Հրանուշ Հակոբյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ազդակ էր Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում տիրող վիճակի վերաբերյալ՝ ուղղված ՄԱԿ-ի կառույցներին ու ՀՀ դեսպաններին, որ ՄԱԿ ում կարողանան համապատասխան հարցեր բարձրացնել և պահանջներ դնել բոլոր ուղղություններով ագրեսիան վերացնելու համար, այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ իրենք դիմել են բոլոր հայկական համայնքներին, ավելին՝ Հայ դատի գրասենյակն արդեն որոշակի աշխատանքներ է իրականացնում:

«Նրանց կողմից հազարավոր նամակներ են ուղղվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ես ամեն օր խոսում եմ Քեսաբի քաղաքապետի հետ: Մեր պատվիրակությունը այնտեղ է, այնպես որ բոլորը աշխատում են այնտեղ»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նյութական օգնություն է տրվում այնտեղի հայերին, ապա ավելացրեց, որ օգնությունը կշարունակվի։

«Եթե Քեսաբի հայերը որոշեն գալ Հայաստան, ապա նախարարությունը կդիմավորի նրանց, ինչպես մյուս սիրիահայերին, կտրվի օգնություն: Սակայն Քեսաբը 14-րդ դարից սկսած հայկական տարածք է և լավ չէր լինի, որ այս հակամարտության արդյունքում այն մնար առանց հայերի»,- ասաց նա:

Նույն շարքից