Հասարակություն 

«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին

analitik.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պ-ն Դանիելյան,

Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորև) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու և վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:

Հարկ եմ համարում նշել, որ կապ եմ հաստատել Ձեր աշխատակազմի հետ և տեղեկացվել, որ դիմումը այն մուտքագրվելուց երկու ժամ անց արդեն Ձեր աշխատակազմում է եղել և այն ուսումնասիրելուց հետո ինձ պետք է պատասխան ներկայացվեր դրա վերաբերյալ: Հետագա բոլոր կատարածս զանգերը մնացել են անպատասխան:

Նկատի ունենալով, որ Ձեր նախագահությամբ վերաքննիչ վարույթը հասել է վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների ներկայացման փուլ, անհրաժեշտ եմ համարում նույն դիմումը ներկայացնել հրապարակայնորեն:

Նկատի ունենալով վստահորդիս դատավարական իրավունքների իրացվելիության վերաբերյալ առկա վտանգը, Ձեր դիրքորոշումը ակնկալում եմ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում:

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, Փաստաբան Զորայր Հարությունյան

Փաստաբան Զորայր Հարությունյան

Նույն շարքից