Բարի օր Քաղաքականություն 

Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա, փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին

analitik.am

Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին:

Ըստ իմ տեղեկությունների Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլտոնը:

Ոչ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով` ամերիկյան կոմղից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլտոնը, Տրանսպորտի նախարարին` Տրանսպորտի քարտուղարը և այլն):

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Նույն շարքից