Քաղաքական 

Ուկրաինացիները բելառուների մեջ իրենց համար հակառակորդներ չպետք է տեսնեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ արդիական բոլոր հարցերում փոխըմբռնման են հասել:

 

 

«Դրանք շատ օգտակար բանակցություններ էին: Մենք կարծիքներ ենք փոխանակել բոլոր հարցերի կապակցությամբ: Եվ մեր հանդիպման արդյունքներն ինձ ուրախացնում են: Մենք բոլոր խնդիրների եւ հուզող հարցերի կապակցությամբ փոխըմբռնման ենք հասել»,- շաբաթ լրագրողներին է հայտարարել Ա. Լուկաշենկոն Լյասկովիչիում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

 

Բելառուս առաջնորդի խոսքով՝ ուկրաինացիները բելառուսներին ոչ միայն չպետք է ընդունեն որպես հակառակորդ, մրցակից, դուք անգամ դրա մասին մտածել չեք կարող. մենք միշտ եղբայրաբար, մարդկայնորեն ենք վերաբերվել ուկրաինացիներին»:

Լուկաշենկոն հավելել է, որ եթե անգամ կողմերի միջեւ թյուրիմացություններ են եղել, ապա միայն սխալ տեղեկացվածության կամ այլ խնդիրների պատճառով:

Նույն շարքից