Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը պետք է բերանը մեռոնով ողողի, հետո Ռոբերտ Քոչարյանի անունը տա. Կարապետյան

Ձեզ թվում է՝ Գեղազնիկ Միքայելյանի, մյուս հերոսների սպանողները կերկմտեին և 10 զոհերին չէին սպանի՞ Մարտի 1-ին: Իշխանության հասնելու համար Նիկոլի աչքերում դեռ արյուն կա, նա ամեն ինչ կանի: Նրա աչքերում արյունը հասունացած է: 90-ականների սպանությունները հիշո՞ւմ եք: Երևանի փողոցներից օրական դիակներ էին տանում, ու ՀԺ-ն չէր գրում այդ մասին: Այս մասին Tert.am-ի եթերում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը:


Մինասյանի խոսքերով, բոլոր հերսները չէ, որ դիրքերում էին զոհվում. «Այստեղ էլ էին զոհվում: Կարող եք ստուգել: Ազգային հերոսներից Երևանում զոհվել է Վիտյա Այվազյանը: Ովքե՞ր սպանեցին նրան, ովքե՞ր դատապարտվեցին: Իսկ հիմա շատերը մեկ հերոս ունեն ու նրանց հերոսը դասալիք է»:

Քոչարյանի աջակիցներից Անի Կարապետյանն իր հերթին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բերանը մեռոնով ողողի, հետո Ռոբերտ Քոչարյանի անունը տա: Կարապետյանը նաև վստահություն հայտնեց՝ եթե իրենք ակտիվ պայքարի գնան, Նիկյոլ Փաշինյանը ոչ միայն կրակելու հրաման կտա:

Քոչարյանի դեմ պայքարողներից մի կին իր հերթին հայտարարեց, որ Քոչարյանի ժամանակ փողերի լվացում է եղել, Հյուսիսային պողոտայի կառուցման արդյունքում երևանցիները դրսում են հայտնվել ու մինչև այսօր պայքարում են իրենց իրավունքների համար: Նա նաև ասաց, որ Քոչարյանը չպետք է Հայաստանում ապրի:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից