գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իրանը հրաժարվում է հավատալ, որ ԱՄՆ-ի հետ պատերազմի սպառնալիք կա

Իրանը համարում է, որ իր հասցեին սպառնալիքները ցուցադրական են, դրա համար դեռ մտադիր չէ գնել ռուսական C-400 համակարգեր: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, չնայած այն բանին, որ հիմա երկրի անվտանգությանն իրական սպառնալիք չկա, Թեհրանը մտադիր է ամրացնել իր հնարավորությունները, այդ թվում նաև այլ երկրներից ձեռք բերվելիք ՀՕՊ համակարգերի միջոցով. «Եթե գնահատակնները ցույց տան, որ C-400 համակարգեր ձեռք բերելու անհրաժեշտություն կա, ինչպես C-300 համակարգերի դեպքում էր, բանակցություններ կսկսենք և ռուս գործընկերների հետ միասին համատեղ որոշում կկայացնենք»:

Շամհանին հավելել է, որ Իրանն ու Ամերիկան չեն գնա պատերազմի ճանապարհով, քանի որ դրա համար պատճառ չկա: Ինչ վերաբերում է ամերիկյան մեղադրանքներին, իրանցի պաշտոնյան նշել է, որ դա սովորական պրակտիկա է, ԱՄՆ-ն այդ կերպ փորձում է ճնշում գործադրել:

Ավելի վաղ ԱՄՆ պետրքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը ստիպված է լինելու ռազմական շփում ունենալ ԱՄՆ-ի հետ, եթե իրանական գործողությունների արդյունքում գեթ մեկ ամերիկացի զինծառայող զոհվի:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից