Մոսկվայում մետրոյի կայարանի մոտ զանգվածային բախման արդյունքում մեկ զոհ ու 3 վիրավոր կա: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի մամուլի ծառայությունից, փոխանցում է Ինտերֆաքսը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:30-ին: Տեղի ունեցածի մանրամասները չեն հայտնվում:
Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ծեծկռտուքին մասնակցել է առնվազն 10 մարդ՝ Կենտրոնական Ասիայից: մասնակիցները հարբած են եղել, օգտագործել են փայտեր ու դանակներ: