Գլխավոր Հասարակություն 

Աչիկ ջան, գնա քո ցեղով օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել. Ծառուկյանը՝ լրագրողին

analitik.am

Ինչ որ պետք է, պատասխանած է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իրեն հարցաքննության կանչելու մասին:

Ծառուկյանը նշել է, որ պատասխանը եղել է հենց առաջին անգամ ծանուցագիր ստանալուց հետո, հարցը փակված է:

Հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք ինքը, որ իրեն բերման կենթարկեն, ԲՀԿ առաջնորդն ասել է, որ դատարկ-դատարկ պետք չէ խոսել. «Դու մի հատ հասկացի, թե ինչ ես ասում, չի կարելի է այդքան դատարկ-դատարկ խոսել: Թեման փակեցինք»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչն է դատարկ, եթե ՔԿ-ն ասում է, որ բերման ենթարկելու իրավունք կա, Ծառուկյանը նշել է, որ մամուլի խոսնակն իրավունք չունի քննիչի տեղը խոսելու, ինչը պետք է, արվել է:

Հարցին, թե օրենքին ենթարկվելը մի՞թե դատարկություն է, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Աչիկ ջան, բոլորը, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի: Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Ամոթ է, չի կարելի: Թող գնան գործը բացահայտեն: Դու հանձնարարություն ստացած եկել ես այստեղ: Ես ուղարկել եմ փաստաբանին: Մինչ թուղթն ԱԺ ուղարկելը, մենք դրա պատասխանը փակել ենք: Մի կաթիլ մեղրն է եղել: Ծառուկյանն իր կարծիքն է ասել, դրա հետ կապ չունի: Ինչ եք ազգի բոլոլա սարքել: Լուրջ գործով զբաղվեք: Ինչքան լրատվական կա, հանձնարարական տված ուղարկել են»:

Ծառուկյանը նշել է, որ հարգում է օրենքը, ստուգում են իր օբյեկտները, եթե խախտում արած լիներ իրեն կտանեին. «Ես այսօր էլ եմ ասում, որ սարքած է (նկատի ունի Աբովյանում ավտոմեքենա և տուն այրելը): Եթե դա չբացահայտվի, ուրեմն սարքած գործ է, որ ստվեր գցեն ընտրությունների վրա: Ինչպե՞ս է հնարավոր, որ պետք լիներ իմ գնալը ու ես չգնայի հարցաքննության: Մենք մեր կարծիքն ենք ասել: Ծառուկյանը գործի հետ կապ չունի, եթե կապ ունենար, անհրաժեշտությունը լիներ, Ծառուկյանին 5 հազար հոգով կտանեին: Բայց ես պատասխանել եմ, մինչև ծանուցագրի ԱԺ գալն իմ փաստաբանի միջոցով պատասխանել եմ»:

Նույն շարքից