Հասարակություն 

Ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը. Թևան Պողոսյան

analitik.am

Կիրակի օրվանից գտնվում եմ Հայաստանից դուրս և մշտական ինտերնետային կապ չունեմ։ Քիչ առաջ հնարավորություն ունեցա աչքի անցկացնել օրվա մամուլը և հանդիպեցի մի զարմանալի հայտարարության՝ վերնագրված «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը»։

Միանգամից ուշադրությունս գրավեց, և հասկացա, որ պետք է ինչ-որ բան ասեմ։ Ասում եմ։

Ես Թևանն եմ։ Թևան Պողոսյանը։ Բոլոր այլ կարգավիճակներից բացի ես ունեմ առաջին հերթին իմ անձնականը ու նաև ունեմ այնքան պարկեշտությունը, որ երբ խոսք եմ ասում որևէ կարգավիճակով, ապա դրա հղումը նշում եմ, կամ լրագրողներին հատուկ զգոշացնում եմ, թե ինչ կարգավիճակով եմ միտքս արտահայտում։ Իսկ ֆեյսբուքի իմ անձնական էջում երբ կարծիք եմ գրում, գրում եմ միայն որպես Թևան, եթե շատ եք ուզում՝ ՀՀ քաղաքացի։ Իմ միտքը միայն իմն է։ Մի՛ վարվեք այնպես, ինչպես չեք ցանկանա, որ ձեր հանդեպ վարվեն և հարգեն ձեր միտքը։

Հունիսի 6-ին Արամ Աբրահամյանի հյուրը լինելով՝ Հեռանկար հաղորդման ժամանակ առաջին անգամ նշել էի մի երազանքի մասին, որ իմ աձնական պատկերացմամբ կնպաստի մեր ապագա միասնությանը: Դրանից հետո, մեկ շաբաթ անցնելուց և տարբեր մարդկանց կարծիքներ լսելուց հետո, հունիսի 11-ին մի գրառում արեցի՝ վեռնագրելով այն «Վախեր և երազանքներ» հատուկ նշելով, թե ինչպես եմ պատկերացնում քաղաքական, պետական և առաջնորդի վախերը և ինչ երազանք ունեմ ես այս տարվա օգոստոսի 6-ի հետ կապված. ... «Միտքս, թե ինչ կցանկանայի տեսնել օգոստոսի 6-ին Ստեփանակերտի մարզադաշտում, երազանք են կոչել հենց այդ մարդիկ, ում ներկայացրել եմ: Այո երազանք, չեմ մերժում։ Իսկ երազանքս բարդ բան չի։ Երազում եմ` պատմությանը, աշխարհին, մեր հակառակորդ-թշնամիներին, մեր ընկերներին, բայց ավելի կարևորը` մեր ու մեր ապագա սերունդներին միասնության մի սիմվոլ-պատկեր փոխանցենք։ Բայց դա սիմվոլ կլինի, եթե հնարավոր լինի այն իրականացնել։ Այդ սիմվոլն իրականում մեկ ֆոտո է: Մի քանի ժամվա միասնական գործողություն է՝ Համահայկական օլիմպիական խաղերի բացման մասնակցությամբ։ Պատկերացրեք մի շարքում իրար կողքի նստած տեսնել ՀՀ և Արցախի նախկին ու ներկա բոլոր նախագահներին ու վարչապետերին, Գերագույն խորհուդների ու Ազգային Ժողովի նախագահներին, հաջորդ շարքում բոլոր նախկին ու ներկա նախարարներին, իսկ մյուս շարքում` պատգամավորներին: Իհարկե պատվավոր ներկայությամբ մեր վեհափառների և սփյուռքի հայտնի ու հզոր դեմքերի։ Այո’, ես ունեմ այսպիսի երզանք։ Մեկ անգամ չեմ սրա մասին պատմել ինչպես պաշտոնյաներին, այնպես էլ իմ շրջապատին։ Իսկ ամեն ինչ սկսվում է խոսքից, դե ես էլ պատմել եմ» ...: Հուսով եմ, որ այս բոլոր հղումները նայելուց հետո շատ ավելի պարզ կլինի՝ ինչի եմ այսօրվա այս ստատուսը գրում։

Մի բան եմ խնդրում, եթե որև մեկն ունի վախ իմ՝ Թևան Պողոսյանի այս գրառման հետ կապված, ապա իր անձնական մտքերը սրա մասին կարող է ինձ հայտնել, կամ այս մասին խոսելուց՝ ինձ հղում անել։ Համաձայնվեք, որ այդպես ավելի արդար է ու ավելի դժվար կլինի միտքն օգտագործել եսիմինչ համատեքստերում։ Իսկ ես, ինչպես միշտ, երևույթի մասին եմ խոսում։ Երբեք անձնական դաշտ չեմ մտնում, ու պետք չի այս իմ երազանքն էլ իրար դեմ օգտագործեք։ Իսկ ինձ կարող եք խորհուրդ տալ, օգնել, իսկ եթե չեք հավանում միտքս, պարզապես արհամարեք այն։

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան

Նույն շարքից