Քաղաքական 

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է անհամաչափ ծալված քվեաթերթն անվավեր ճանաչել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել «Ընտրական օրենսգրքում» լրացում կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում է 2011 թվականի մայիս 26-ին ընդունված ԸՕ-ում ներառել բովանդակային նոր կետ, այն է՝ եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքը հանդիսանում է որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց, ապա այն անվավեր ճանաչել:

 

Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը ընդգրված է ԱԺ քառօրյայի օրակարգում չներառված օրենքի նախագծերի շարքում:

 

Որպես հիմնավորում նշվում է.«Քանի որ ՀՀ-ում քվեարկությունն իրականացվում է փակ գաղտնի կերպով և արգելված է որևէ կերպ հատուկ նշումների միջոցով կամ այլ ձևերով տարբերակել կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը, սույն նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բացառելու հատուկ կերպով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը»:

Նույն շարքից