Գլխավոր Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Կոնգրեսը որոշեց լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է այլ պետություններին օգնություն ցուցաբերելուն: Նախագծով Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն է ցուցաբերվելու:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 40 միլիոն դոլարին, որը տրամադրվելու է բարեփոխումներ իրականացնելու համար: Նախագծին կողմ է քվեարկել 268 կոնգրեսական, դեմ՝ 152:

Հավելենք, որ նախագիծը Կոնգրեսին ներկայացրել էր հայկական հարցերով կոմիտեյի փոխնախագահ Ջեք Սփայերը:

Նույն շարքից