Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Լեոնիդ Պոլյակովը հայտնել է, որ այս պահի դրությամբ Ղրիմից շուրջ 400 ուկրաինացի զինծառայող է դուրս բերվել:
«Այս պահի դրությամբ զինծառայողների շարքերից շուրջ 400 մարդ են դուրս բերել, գերության մեջ է գտնվում փոխգնդապետ Դեմյանենկոն», - փոխնախարարի խոսքը մեջբերում է Interfax-Ukraine կայքը:
Փոխնախարարի խոսքով` գնդապետի նկատմամբ կարող են ճնշման տարբեր եղանակներ գործադրել:
Նա հավելել է, որ թերակղզուց զինծառայողների դուրսբերման աշխատանքների ծրգիրն արդեն մշակվել է և աստիճանաբար իրագործվում է: Ընդհանուր առմամբ` նախատեսվում է Ղրիմից 5000 զինծառայողների դուրս բերել, ինչպես նաև` նրանց ընտանիքի անդամներից` մինչև 3000 մարդու: