Հասարակություն Տեսանյութեր 

Վիճաբանություն՝ Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ. Կան բերման ենթարկվածներ. Փաստինֆո

analitik.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի մոտ այսօր վաղ առավոտից շարունակվում է ընդդեմ և հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Քիչ առաջ կողմերի միջև կրկին բախում տեղի ունեցավ. նրանք միմյանց հասցեին փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցրին, ոստիկանները երկու կողմերից էլ  մի քանի մասնակցի բերման ենթարկեց:

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է քննվել Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ին եւ 20-ի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ քրեական գործով վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին:

Աղբյուր` Փաստինֆո

Նույն շարքից