ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն (ԱԱԳ) իր տվյալների բազայում պահում է 122 երկրի և կառավարության ղեկավարի գաղտնալսելու ժամանակ ստացված տեղեկատվությունը, այդ թվում` Անգելա Մերկելին:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է SPIEGEL պարբերականը, որին հաջողվել է ծանոթանալ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերին:
ԱԱԳ-ի տվյալների բազայում միայն Անգելա Մերկելին վերաբերող առնվազն` 300 զեկույց կա: Հետախուզական ծառայության նպատակային ցուցակում 100-ից ավելի երկրների ղեկարավար է ընդգրկված, որոնց թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Մալայզիայի վարչապետ Աբդուլա Բադավին, Գվատեմալայի, Կոլումբիայի, Պերուի, Սոմալիի նախագահները: