ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հերթական հանդիպումը կանցկացնի մարտի 30-ին` Փարիզում: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը` ՌԴ ԱԳՆ-ին հղումով:
«Վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փարիզում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ», - ասվում է ԱԳՆ-ի տեղեկատվության և տպագրության վարչության հաղորդագրության մեջ:
Մարտի 29-ին Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ` շարունակելով Ուկրանայում տիրող ճգնաժամային իրավիճակի շուրջ քննարկումները: