Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պատրաստվում է դաժան ձևով պատժել Թուրքիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան քննարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների երեք լրացուցիչ փաթեթ կիրառելու հարցը: Այս մասին հայտնում է  Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պատժամիջոցները կիրառվելու են Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերը ձեռք բերելու համար:

Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ը չի սահմանափակվելու միայն F-35 կործանիչները Թուրքիային չվաճառելով: Հարցը հատկապես ակտիվ կերպով քննարկվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, պետդեպում և ֆինանսների նախարարությունում: Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերություններ նկատմամբ, որպեսզի խոցելի դարձնեն առանց այդ էլ լավ օրեր չապրող թուրքական տնտեսությունը:

Bloomberg-ի աղբյուրը հայտնել է, որ պատժամիջոցները կարող են կիրառվել արդեն հուլիսին: Չնայած այն բանին, որ Կոնգրեսի երկու խմբակցություններն էլ կողմ են նման միջոցներին, Թրամփը դեռ որոշում չի կայացնում, նա ցանկանում է նախ խոսել Էրդողանի հետ: Իսկ նման հնարավորություն կլինի հուլիսի 28-29-ին Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ:

Նույն շարքից