Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարելու ու իր ծրագրերի մասին է հայտնել «Հայրենիք» կուսակցության թեկնածու Յուլյա Տիմոշենկոն, այս մասին տեղեկացնում է Life News-ը:
Այս մասին հայտարարել է խորհրդարանական նույնանուն խմբակցության նախագահ Սերգեյ Սոբոլևը՝ Կիևի Սոֆիայի հրապարակում կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կուսակցությունը առաջադրել է նրա թեկնածությունը:
Տիմոշենկոն, ըստ այդմ, կարծում է, որ Ուկրաինան պետք է Ռուսաստանից իր հստակ նյութական պահանջները ձևակերպի՝ «Ղրիմի բռնակցման բերումով»: Դրանում նա առաջարկել է ներգրավել աշխարհի առաջատար իրավաբանական ընկերություններին:
Յուլյա Տիմոշենկոյի կարծիքով Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի լիարժեք անդամ՝ շատ կարճ ժամկետում, միանա անվտանգության ու պաշտպանության եվրոպական համակարգերին:
Տիմոշենկոն նաև ընդգծել է ընտրություններում քաղաքական գովազդի դերի բացառման անհրաժեշտությունը: