Հասարակություն 

Պատգամավորը մահացել է զենքը մաքրելու ժամանակ

analitik.am

Կիևում մահացել է Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Քննության վարկածով, պատգամավորը հնարավոր է մահացել է որպես պարգևատրում ստացած զենքը մաքրելու ժամանակ: Նա մահացել է իր տանը:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել այսօր 12:00-ին: Դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Տեղի ունեցածի մասին ահազանգել է պատգամավորի կինը:

Նույն շարքից