Հասարակություն 

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին չկրակելու հրաման տալ. Սարգիս Քլոյան

analitik.am

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին մի հատ հրաման արձակեր՝ չկրակել ժողովրդի վրա, թող ասեր՝ ինչ ուզում եք արեք, ծեծեք, ձերբակալեք, բայց մի կրակեք: Այսօր՝ հունիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Քլոյանի խոսքերով, 1996 թվականին, երբ ընդդիմությունը գրավեց ԱԺ շենքը, մտան ԱԺ նախագահի, փոխնախագահի գլուխը ջարդեցին, այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարգադրել է միայն օդ կրակել. «Նույն բանը թող ասեր Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ չասաց: Եթե ասեր, մենք էլ հիմա այստեղ չէինք լինի, ինքն էլ երևի չէր դատապարտվի»:

Սարգիս Քլոյանը նաև նշեց, որ զոհերը հիմնականում եղել են Գրիգոր Լուսավորիչ, Պարոնյան, Լեոյի փողոցներում: Նրա խոսքերով, այդ տարածքում չի եղել որևէ կարևորագույն օբյեկտ, եղել է երկու հատ կոնֆետի խանութ, Սամվել Ալեքսանյանի խանութը և այլն. «Այ եթե հարձակվեին նախագահի նստավայրի վրա, կասեի՝ դրա համար են կրակել: Բայց կրակեցին, որպեսզի արտակարգ դրություն մտցվի»:

Նույն շարքից