Քաղաքական 

Թուրք զինյալները երկու քեսաբահայի անուն են տվել, նրանց են պահանջում. սիրիահայ

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը՝  անդրադառնալով Սիրիայի Քեսաբ ավանում գտնվող մի քանի ծերերի խնդրին, ովքեր չեն կարողացել հեռանալ իրենց տներից և այժմ էլ գտնվում են Քեսաբում, ասաց, թե տեղեկություն կա, որ նրանք իրենց տներում են, նրանց ոչ ոք ոչինչ չի արել:

Կարո Յուզբաշյանն ասաց, թե տեղեկություն կա նաև, որ թուրք զինյալները Քեսաբում մնացած ծերերից պահանջել են երկու հայի.

«Երկու հայի անուն են տվել ու ասել, թե այդ երկու հային պետք է անպայման բերեք կամ նրանց հեռախոսահամարները տաք, կամ էլ` ասեք, թե նրանք որտեղ են հիմա: Ա՛յ, սա է մտահոգողը, թե չէ ծերերն իրենց տներում կարծես թե դժվարություններ չունեն»,-ասաց Կարո Յուզբաշյանը:

Նույն շարքից