Հասարակություն 

Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ

analitik.am

Հունիսի 18-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից