Քաղաքականություն 

Գյումրիում արդեն ընտրվել է տեղը, որտեղ կառուցվելու է ավտոմաքսատունը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնին, հիշեցրեց վերջինիս ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին հայտարարությունը՝ ցանկություն հայտնելով իմանալ՝ կա արդյո՞ք գործողությունների պլան և երբ է տեղափոխությունը տեղի ունենալու:

Վարչապետը նշեց, որ ցանկացած հանձնարարական կատարելու համար ժամանակ է պետք:

Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 18-ին քննարկում է տեղի ունեցել ՊԵԿ-ի ռազմավարության մասով: Գյումրիում տարածքն արդեն ընտրվել է, թե որտեղ է լինելու ավտոմաքսակետը:

Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ նման կենտրոն նախատեսում են ունենալ նաև Սյունիքում:

Գաղափարան այն է, որ դրանք տեղակայված լինեն Հյուսիս-Հարավ ճանապարհին զուգահեռ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, հնարավորինս արագ ամեն ինչ կարվի:

Նույն շարքից