Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ես շնորհակալ եմ գլխավոր դատախազին. Քոչարյանի կրտսեր որդին խոսեց եղբոր միլիոնների մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ երկրորդ նախագահի 26-ամյա որդու հաշվին 16 միլիոն դոլար է փոխանցվել:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյան ասաց, որ խոսքը եղբոր մասին է. «Խոսքը ոչ թե գումար փոխանցելու մասին է, այլ հաշվի շարժի: Դրանք տարբեր բաներ են: Ես շնորհակալ եմ պարոն գլխավոր դատախազին, որ փարատեց այդ միլիարդավոր դոլարների մասին կարծիքները և խոսվում է շատ ավելի փոքր գումարի մասին: Նա դա ասաց կաշառքի դրվագի հետ կապված, բայց այդ գումարն ընդհանրապես կաապ չունի գործի հետ, այդ կապը որևէ մեկը չի ապացուցել»:

Նույն շարքից