Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Անկեղծ շատ հուզվեցի. Լևոն Քոչարյանը հուզվել է Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների ժամանակ

analitik.am

Շատ հուզվեցի, իհարկե հուզված եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ խոսելով Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին:

Քոչարյանն ասաց, որ արդեն 5 տարեկան երեխա ունի, հասկանում է, թե ինչ ծանր է զոհերի հարազատների կորուստը. «Ես անկեղծ շատ հուզվեցի։ Հասկանում եմ այդ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում գործը չի բացահաայտվել: Կիսում եմ նրանց մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը: Ես նրանց հուզական ֆոնը հասկանում եմ, երբ պահանջում են, որ պատախան տվող լինի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ երկրորդ նախագահը մինչև հիմա չի ցավակցել, կամ ինչու հրաման չի տվել չկրակել մարդկանց վրա, Լևոն Քոչարյանն ասաց, որ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինչ-որ գործընթացներ են տեղի ունեցել. «Մենք արդնե ելքային ինչ-որ դիրք ենք ընդունել, որ մարդիկ ինչ-որ բան են արել ու ուզում են իրենց արածը կոծկեն: Պարոն Քլոյանն ասում է, որ 1000 սադրիչ է եղել, կամ ասում է, որ մեր խանութը թալանել են ու մենք չենք բողոքարկել: Ես ախր ասում եմ, որ մարդկանց մոլորեցրել են: Այդ խանութը, որ ասում են մերն է, մենք դրա հետ երբեք կապ չենք ունեցել: Ռոբերտոն մերը չէ: Երևի մեր մեղքն էլ կա, որ ժամանակին բոլոր այս հայտարարություններին հստակ պատասխան չենք տվել»։

Նույն շարքից