Քաղաքական 

Թուրքական դատարանը 2-րդ որոշումն է կայացրել՝ հօգուտ արգելափակված Twitter-ի

Թուրքական դատարանը երկրորդ վճիռն է կայացրել հօգուտ Twitter-ի ապարգելափակման, սակայն այդ միկրոբլոգը շարունակում է արգելափակված մնալ Թուրքիայում, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Դատարանը նաև չեղյալ է ճանաչել կարգադրությունը Twitter-ին, որով պահանջվում է հեռացնել էջերից մեկը, որում նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի համար:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Թուրքիան արգելափակել էր Twitter-ը, ինչը տեղի է ունենում կառավարության կոռումպացվածության շուրջ սկանդալի ֆոնին: Կառավարության անվտանգության հարցով հանդիպումից հետո հրապարակված ձայնագրությունից հետո էլ նախօրեին արգելափակվել էր YouTube տեսահոսթինգը:

Ուրբաթ օրը Twitter-ը հայտարարել էր, որ թուրքական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ իրեն՝ այդ որոշումն անվանելով ազատ խոսքի իրավունքի հաղթանակ: Նախկին պաշտոնյայի իրավաբանները ասել էին, որ վճիռը կբողոքարկվի:

Անցած շաբաթ ևս մեկ դատական որոշմամբ պահանջվել էր վերականգնել Twitter-ը: Բողոքարկման համար իշխանություններին տրվել էր 30 օր ժամանակ:

Նույն շարքից