Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես նման բան երբեք չեմ ասել. Փաշինյանը՝ իշխանությունից վերահսկողական լծակներ ուզելու մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, նշեց, որ վերջինս տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի իշխանությունները կարողանան հավասարակշռված կառավարում իրականացնել և պնդել է, որ ընդդիմությանը պետք է փոխանցվեն կառավարության վերահսկիչ ֆունկցիաները: Ընդդիմադիր պատգամավորը ցանակցավ իմանալ՝ պատրաստ է արդյո՞ք հիմա Փաշինյանը գնալ այդ քայլին և մասնավորապես ՊՎԾ-ն և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմությանը՝ իրականացնելով կարևորագույն առաքելությունը, որը միտված է պետականության կայացմանը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, թե չի հիշում, որ խոսացած լինի ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության մասին: Փաշինյանը նշեց, որ նախորդ հարուցապատասխանից հետո պարտավորություն ստանձնեց տնտեսական մրցակցության հանձնաժողովում և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությանը տեղեր տրամադրելու մասով, սակայն դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց՝ նշելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամների, նկատի է ունեցել հանձնաժողովների նախագահների պաշտոն:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատն ընդդիմությանը հանձնելուն, Փաշինյանն ասաց, որ Վերահսկիչ պալատը պետք է անկախ մարմին լինի: ՊՎԾ-ն ընդդիմությանը հանձնելը կարծես թե վարչապետի սրտով չէ:

Փաշինյանի խոսքերով, ինքն ընդդիմադիր եղած ժամանակ երբեք վերահսկող լծակ չի ուզել իշխանությունից իր կամ որևէ ընդդիմադիր ուժի համար, քանի որ համարել է, որ ընդդիմադիր լինելով ունի բոլոր վերահսկող լծակները ու իր գործունեության համար կնիքներ պետք չեն եղել:

Վարչապետը հավաստիացրեց, որ այսօր խորհրդարանը լուրջ լծակներ ունի վերահսկելու համար, սակայն բոլոր հնարավորությունենրը չեն օգտագործվում՝ հավելելով, որ վերահսկողական լծակներ ստացող ընդդիմությունը գնում ու հարմարվում է իշխանության հետ:

Նույն շարքից