Հասարակություն 

Ակնկալում եմ արագ արձագանք. Պատգամավորը բաց նամակով դիմել է ոստիկանապետ Օսիպյանին

analitik.am

Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

Հարգելի պարոն Օսիպյան.

Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:

Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...

Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնասակար բաղադրիչներով հագեցած...

Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:

Ակնկալում եմ արագ արձագանք...

Կանխավ շնորհակալ եմ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից