Հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հետ հանդիպման ժամանակ ինքնազգացողության հետ խնդիրներ ունեցած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիմա իրեն հիանալ է զգում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկ Դեմերին:
Գերմանացի պաշտոնյան հայտնել է, որ Մերկելն իրեն հիանալի է զգում և մասնակցելու է գրաֆիկով նախատեսված միջոցառումներին:
Դեմերը նաև ասել է, որ կանցլերի այցերը՝ Գոսլար և Դրեզդեն կայանում են գրաֆիկի համաձայն: