Պաշտոնական Թբիլիսին այս շրջանում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացում չի ակնկալում: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը` այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն` պատասխանելով լարգրողների` Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին իրավիճակի հնարավոր սրման մասին հարցին:
«Ներկա փուլում մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացում չենք ակնկալում: Վերջերս ավարտվել է Ժնևյան բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում հանդիպել ենք ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Մենք Ռուսաստանից որևէ վտանգ չենք սպասում, սակայն զգոնություն ենք ցուցաբերում և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում», - նշել է Փանջեկիձեն: