Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին սպանել են:
Հիշեցնենք, որ Մուրսին մահացավ հունիսի 17-ին, հենց դատարանում:
«Մուրսին դատարանում հատակին պառկած 20 րոպե պայքարել է: Ցավոք իշխանությունները չմիջամտեցին և չփրկեցին նրան: Մուրսիին սպանել են, նա չի մահացել բնական մահով»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, թե չի հավատում, որ Մուրսին բնական մահով է մահացել՝ կոչ անելով քննել դեպքը: