Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն Եվրոպայի վերջին բռնապետ չի համարում, ինչպես նշում են լրատվամիջոցներում: Այդ մասին նա հայտարարել է Սավիկ Շուստերին տված հարցազրույցում, «Шустер LIVE»-ի ուղիղ եթերում, հաղորդում էЦензор.НЕТ-ը:
Լուկաշենկոն կարծում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գերազանցել» է իրեն այդ հարցում: «Ես նրան ասում եմ՝ այժմ դու ինձ գերազանցեցիր, եւ, փառք Աստծո, ինձնից կանցնեն ու ամեն ինչ կբարդեն քո վրա: Նա ծիծաղու է, ես էլ եմ ծիծաղում»,- պատմել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, թե իրեն բռնապետ չի համարում: «Ես միգուցե բռնապետ լինեի, եթե դրա համար ռեսուրս ունենայի: Ստալին լինելու համար պետք է Խորհրդային Միություն ունենալ, ընդ որում, նաեւ ատոմային զենքով: Այն ժամանակ կարելի է թելադրել: Բայց մենք՝ բելառուսներս, արեւի տակ մեր տեղը լավ ենք հասկանում: Մենք մերը ոչ մեկին չենք տա եւ կպաշտպանենք, նաեւ որեւէ մեկին չենք թելադրի»,- հայտարարել է Լուկաշենկոն: